Ստեփանակերտում առաջինը քվեարկողը «կմտնի Ադրբեջանի պատմության մեջ»

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահով, արխիվ

Եկող տարվա փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ «Խանքենդիում առաջինը քվեարկող18 տարին լրացած ադրբեջանցի ընտրողը կմտնի Ադրբեջանի պատմության մեջ»: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:

Տվյալ ընտրողին, ինչպես նաև «ազատագրված շրջաններից, Խանքենդիից, Խոջալուից առաջինը տեղեկատվություն ներկայացնող լրատվամիջոցին կշնորհվի հատուկ պարգև», - Caspianlive-ի փոխանցմամբ՝ նաև ասել է Փանահովը:

Երկու ամսից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը Ադրբեջանի ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 7-ին: Իշխող «Ենի (նոր) Ազերբայջան» կուսակցությունն արդեն առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արդյոք Արցախում մնացած հայերը մասնակցելու են Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կքվեարկի 20 հազար ընտրող. ինչո՞ւ Ալիևը որոշեց 2 ամսից արտահերթ ընտրություն անցկացնել Ադրբեջանի իշխող կուսակցությունն Ալիևին առաջադրեց նախագահի թեկնածու2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություն կանցկացվի