Սերբիայում ընտրություններ են

Սերբիա - Քվեարկությունը Բելգրադի ընտրատեղամասերից մեկում, 17-ը դեկտեմբերի, 2023թ.

Սերբիայում այսօր արտահերթ խորհրդարանական և տեղական մարմինների ընտրություններ են, որոնք դիտվում են որպես յուրօրինակ հանրաքվե ազգայնական նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխանության վստահության հարցով:

Վուչիչն ինքը ընտրություններում առաջադրված չէ և սատարում է իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը:

Շատ դիտորդներ հաղորդում են, որ ընտրարշավն ուղեկցվել է ահաբեկումներով և լրատվամիջոցների կողմնակալությամբ:

2017 թվականի մայիսին իշխանության գալուց ի վեր Վուչիչը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնք շարունակվում են նաև 2022-ի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Դրա հետ մեկտեղ, Սերբիայի նախագահը ձգտում է հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Արևմուտքի հետ հարաբերություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերբիայի նախագահ Վուչիչը լուծարել է խորհրդարանը և նշանակել է արտահերթ ընտրություններ