Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահ Վուչիչը լուծարել է խորհրդարանը և նշանակել է արտահերթ ընտրություններ


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, Բելգրադ, 31-ը հոկտեմբերի, 2023թ.
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, Բելգրադ, 31-ը հոկտեմբերի, 2023թ.

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լուծարել է Ժողովրդական Սկուպշչինան՝ երկրի միապալատ խորհրդարանը, և այս տարվա դեկտեմբերի 17-ին նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ես հրաման եմ արձակում 2022 թվականի ապրիլի 3-ին ընտրված Սերբիայի Հանրապետության Ժողովրդական Սկուպշչինան լուծարելու և 2023 թվականի դեկտեմբերի 17-ին պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին», - ասվում է Ալեքսանդր Վուչիչի նախագահական հրամանագրում:

Հոկտեմբերի 30-ին հանրապետության կառավարությունը նախագահին դիմել է խորհրդարանը լուծարելու առաջարկով, նշելով, որ «ներկայիս պայմաններում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը կապահովի ժողովրդավարության ավելի բարձր աստիճան, հասարակության մեջ հակադիր ուժերի միջև լարվածության թուլացում, բացառիկության և վիրավորանքների մերժում, տեսակետներ ազատ արտահայտելու իրավունք և եվրոպական արժեքների հետագա հաստատում»։

Դեկտեմբերի 17-ին Սերբիայում 65 քաղաքներում և համայնքներում կանցկացվեն նաև տեղական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG