Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին Հայաստանի վարչապետի փոխարեն մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հաղորդվում է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորած նիստին կքննարկվեն ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր․ ռուսական կողմի առաջարկով շեշտը դրվելու է մշակութային և հումանիտար փոխգործակցության ամրապնդման վրա։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ՝ հունիսին գումարված նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցել։