Իսրայելի զինվորականները «սխալմամբ սպանել են երեք պատանդների»

Իսրայելի բանակը հայտնել է, որ իր զինվորականները «սխալմամբ» սպանել են երեք իսրայելցի պատանդների, որոնց շփոթել են ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի զինյալների հետ։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին Գազա քաղաքի հյուսիսային արվարձանում, որտեղ վերջին օրերին կատաղի մարտեր են ընթանում «Համաս»-ի և Իսրայելի բանակի միջև։

Իսրայելական ուժերի հարվածների հետևանքով նույն օրը սպանվել է նաև պաղեստինցի լրագրող։