Ադրբեջանում 2024-ի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն առաջադրեց երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ որոշումը կայացվել է կուսակցության խորհրդի ընդլայնված կազմով այսօրվա նիստում։
Կուսակցության փոխնախագահ, կենտրոնական գրասենյակի ղեկավար Թաիր Բուդաղովն ու կուսակցության փոխնախագահ Ալի Ախմեդովը նշանակվել են նախագահի թեկնածուի լիազոր ներկայացուցիչներ, իսկ ֆինանսական հարցերով կզբաղվի կենտրոնական գրասենյակի ղեկավարի տեղակալ Ախլիման Թաղիևը։
Երկու տասնամյակ Ադրբեջանը ղեկավարող 61-ամյա Ալիևը դեկտեմբերի 7-ին անակնկալ որոշում կայացրեց նախագահական ընտրություններն անցկացնել արտահերթ կարգով՝ ընդամենը երկու ամսից։
Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին, թե որն է արտահերթի գնալու պատճառը, պաշտոնական աղբյուրները դեռևս չեն պարզաբանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևի թեկնածությունը 5-րդ անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնում․ հաղթելու դեպքում Ալիևների դինաստիան կղեկավարի Ադրբեջանն ավելի քան 50 տարի