ԱՄՆ ողջունում է Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործում

Մեթյու Միլլերը, Վաշինգտոն:

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Այդ մասին դեկտեմբերի 14-ին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերը: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:

Ադրբեջանում գտնվող Հաքան Ֆիդանն ասել է, որ հաջորդ շրջանը պետք է դառնա Հարավային Կովկասում կայունության սկիզբը։

«Հետագա ճանապարհը պետք է խաղաղ շարունակվի: Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կբարելավվեն այն բանից հետո, երբ կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները: Մենք աջակցում ենք կարգավորմանն ուղղված քննարկումներին և պատրաստ ենք կատարել մեզ հանձնարարված ցանկացած խնդիր»,- ասել է Ֆիդանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պահանջում է Սյունիքով ճանապարհ՝ առանց մաքսային հսկողության. Հայաստանը պնդում է ճանապարհների ինքնիշխանության սկզբունքը