Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ու Ֆիդանն ընդգծել են «բոլոր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը»։
Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։
Վերջին անգամ Թուրքիայի արտգործնախարարը հոկտեմբերի 10-ին էր Ադրբեջանում՝ մասնակցելու Չմիավորման շարժման համակարգող խորհրդի նախարարների նիստին: