Պաշտպանության նախարարը մեկնել է Հունաստան

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան, հայտնում են նախարարությունից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ նախարարը Կիպրոսում էր պաշտոնական այցի շրջանակում։ Նա այցելել է Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթողին: