Արևմուտքը փորձում է խաթարել Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, այսօր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնային խորհրդում ասել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ նրանք [արևմտյան երկրները] փորձում են խաթարել Մոսկվայի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ և «ներխուժում են» խոցելի տարածքներ: Արևմտյան երկրների ներկայացուցիչները վազում են ամբողջ աշխարհով մեկ և բոլոր պետություններին սպառնում` Ռուսաստանի հետ համագործակցելու համար»,- ասել է նախարարը:
Լավրովը Դաշնային խորհրդում «Կառավարության ժամի» շրջանակում պատասխանում է սենատորների հարցերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պնդում է, թե «այսպես կոչված արևմտյան բարեկամներն» են խաբում Հայաստանի ժողովրդին