Ռուսաստանի անվտանգության ծառայությունները բացահայտում են Ռուսաստանի ընտրություններին ամերիկյան ապօրինի ներգրավման փորձերը: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, այդ դեպքերում դիվանագիտական դեմարշներ չեն պահանջվում, և Վաշինգտոնը գիտի, որ նման միջամտությունն անընդունելի է։
«Մենք խոսում ենք հրապարակայնորեն, այդ հարցով զբաղվում են նաև մեր պատկան ծառայությունները, որոնք վերահսկում են մեր ներքին գործընթացներին ապօրինի միջամտության փորձերը: Մենք թաքցնելու բան չունենք, երբ բացահայտում ենք նման փորձեր՝ դրանք ներկայացնում ենք աշխարհին»,- ասել է Լավրովը:
«Նրանք [ԱՄՆ] իրենց վերապահել են ցանկացած պետության ներքին գործերին միջամտելու իրավունք, որն ուրիշները չպետք է ունենան, նրանք «հեգեմոն են», սակայն գերտերությունից ընդամենը խոշոր պետության նրանց վերածվելու գործընթացը շարունակվում է, և դա հնարավոր չէ կասեցնել», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը: