Բրյուսելում Բայրամովը հանդիպումներ է ունեցել Միշելի ու Բորելի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների համաժողովի շրջանակում երկուշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Շառլ Միշելի հետ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների նորմալացման հեռանկարները։

Ժոզեպ Բորելը Բայրամովի հետ կայացած հանդիպման մասին X սոցցանցում գրել է․ - «Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղությանը հասնելու պատմական հնարավորության կա։ Եվրամիությունն ամբողջովին հանձնառու է աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը»։