Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Բորդյուի հետ Բրյուսելում քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
«Մենք քննարկել ենք Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների օրակարգի հարցերը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները»,- «X» -ի իր էջում գրել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին։ Միջոցառմանը ներկա է նաև Հայաստանի արտգործնախարարը։ Թե Երևանը, թե Բաքուն հայտարարել են, որ այսօր Բայրամով-Միրզոյան հանդիպում նախատեսված չէ։
Հայաստանի ու Ադրբեջանի արտգորխծնախարները նաև եռակողմ չեն հանդիպի` Շառլ Միշելի միջնորդությամբ: Բաքուն ամիսներ առաջ հրաժարվել է այս ձևաչափով բանակցություններից ու չնայած միջնորդների ջանքերին՝ նոր հանդիպման համաձայնություն դեռ չի տվել: