Ցույց Թբիլիսիում «Վրացին եվրոպացի է» կարգախոսով

Վրաստան - Եվրաինտեգրման աջակիցների երթը Թբիլիսիում, 9-ը դեկտեմբերի, 2023թ.

Վրաստանի մայրաքաղաքում և 12 այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են եվրոպամետ երթին՝ «Վրացին նշանակում է եվրոպացի» կարգախոսով։

Երթի մասնակիցներն անցել են Ռուսթավելի պողոտայով՝ Թբիլիսիի գլխավոր փողոցով։

Արևմտամետ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կազմակերպած ցույցը սկսվել է Հանրապետության հրապարակից և ավարտվել է Եվրոպայի հրապարակում, որտեղ նրանք պարզել են Եվրոպական միության հսկայական դրոշը։

Եվրոպայի հրապարակում ցուցարարներին միացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մենք ուզում ենք գնալ Եվրոպա, տեսնում եք, այդքան մարդ դուրս եկավ փողոց՝ ցույց տալու մեր ձգտումը», - լրագրողներին ասել է նախագահը։

Նրա խոսքով` «Եվրոպան մի տարածք է, որտեղ մարդը և նրա կարծիքը մեծ արժեք ունեն»։

Երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ցույցին չի մասնակցել։

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արչիլ Թալաքվաձեն «Վրացական երազանք»-ի անունից ասել է, թե երթի կազմակերպիչները, ներառյալ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժումը և արևմտամետ հասարակական այլ կառույցները, «փորձում են իրենց վերագրել «Վրացական երազանք»-ի հաջողությունները եվրաինտեգրման ճանապարհին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանն ակտիվ աշխատում է ԵՄ-ի հետ՝ թեկնածուի անդամի կարգավիճակ ստանալու համար Թբիլիսիում վիճում են, թե ում շնորհիվ է Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանումԵվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկում է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին