ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին և հույս ունի, որ այն կծառայի հարատև խաղաղության հաստատմանը:
Այդ մասին ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը: ՄԱԿ-ը խրախուսում է կողմերին օգտագործել այն փոխադարձ վստահություն կայացնելու և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի», - ասել է Դյուժարիկը:
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի դեկտեմբերի 7-ի համաձայնությունը գերիների և կալանավորների փոխանակման ու վստահության կառուցման միջոցների մասին ողջունել են մի շարք երկրների արտաքին գերատեսչություններ և միջազգային քաղաքական կառույցներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան ողջունում է հայ-ադրբեջանական համաձայնությունը՝ հիշեցնելով եռակողմ հայտարարությունները Արևմուտքը ողջունում է կալանավորվածների ազատ արձակման վերաբերյալ Երևանի և Բաքվի երեկվա համատեղ հայտարարությունըԱնկարան ողջունում է Երևանի և Բաքվի միջև «վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելու որոշումը»Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը