ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Ալիևը հայ-ադրբեջանական հայտարարությունը բնորոշել է փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի երեկվա համատեղ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի ևս մեկ արտահայտություն է՝ առաջ մղելու փոխադարձ խաղաղության օրակարգը և նորմալացնելու հարաբերությունները Բաքվի և Երևանի միջև։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը շատ լավ պլատֆորմ է Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։

Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին անդամակցել են նույն օրը՝ 2001 թվականի հունվարի 25-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ժամանել է ԲաքուԵրևանն ու Բաքուն «առաջնորդվել են մարդասիրական արժեքներով»․ ՓաշինյանՀայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը