Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր կայացած հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգային հարցեր։
ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանն ամփոփել են վերջին շրջանում Երևան և Բրյուսել փոխայցելությունների, տարբեր ձևաչափերով կայացած քննարկումների արդյունքները:
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. Մարագոս