Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հաստատել է 2024 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը։
Այս մասին նա ասել է Կրեմլում մի խումբ անձանց Ռուսաստանի հերոսի շքանշան հանձնելու արարողություից հետո, երբ շփվում էր պարգևատրվածների հետ, հաղորդում են միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցները։
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը երեկ որոշեց նախագահական ընտրություններն անցկացնել մարտի 17-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն