ԱՄՆ-ը հաղորդում է Ուկրաինային աջակցության նոր փաթեթ տրամադրելու մասին։
Փաթեթում ներառված են այդ թվում հակաօդային պաշտպանության զինամթերք, լրացուցիչ զինամթերք բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի համար, հակառադիացիոն հրթիռներ։
Սա Ուկրաինային ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարած 175 մլն դոլար ընդհանուր ծավալով ռազմական օգնության փաթեթի տրամադրման շրջանակներում է։
Վաշինգտոնը նշում է՝ քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր դաժան հարձակումները և իր ուժերը դուրս չի բերել Ուկրաինայից, ԱՄՆ-ն ու ավելի քան 50 երկրներից կազմված կոալիցիան ամուր կանգնած են Ուկրաինայի կողքին։
Եթե Կոնգրեսը չընդունի նախագահի ազգային անվտանգության հավելյալ ֆինանսավորման հարցումը, սա կլինի անվտանգության վերջին աջակցության փաթեթներից մեկը, որը Վաշինգտոնը կարող է տրամադրել Ուկրաինային:
ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի հաստատել 2024 թվականի բյուջեն, որը կներառի ռազմական օգնություն Ուկրաինային։ Սեպտեմբերին փաստաթղթի քննարկման ժամանակ հանրապետականներն առաջարկել են էապես կրճատել ծախսերը, դեմոկրատականներն էլ սպառնացին արգելափակել նախագիծը, եթե կրճատումները շատ մեծ լինեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տունը լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում, նշելով, որ Ուկրաինային սատարելու միջոցները տարեվերջին կսպառվեն