Մատչելիության հղումներ

Ուկրաինան պնդում է՝ ՀՕՊ-ը 10 անօդաչու թռչող սարք է խոցել և մեկ հրթիռ


Ռուսական կողմը մեկ գիշերվա ընթացքում հարձակվել է Օդեսայի շրջանի վրա իրանական արտադրության 11 անօդաչու թռչող սարքերով, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 10 անօդաչու թռչող սարք է խոցել Օդեսայի երկնքում և մեկ կառավարվող հրթիռ Դնեպրոպետրովսկի մարզում, հայտնել է հրամանատարությունը Telegram-ում՝ հավելելով, որ անօդաչուները գործարկվել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմից։

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG