ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը հրավերներ է ուղարկել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի հարցով հանդիպել Մոսկվայում կամ երրորդ երկրներում անցկացվող միջոցառումների շրջանակներում։
«Բաքուն մեզ միշտ հաստատել է բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը։ Ցավոք, նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին։ Հնարավոր է՝ նրանք գտնում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից ու Փարիզից նոր խորհրդատուները կարող են ավելի հետաքրքիր, ավելի լավ ու էֆեկտիվ առաջարկներ անել»,- ասել է Զախարովան, հավելելով, թե Արևմուտքը միշտ հետապնդում է իր սեփական շահերը և երբեք չի գործում հօգուտ այլ երկրների ժողովուրդների շահերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ուսումնասիրում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի վերջին առաջարկները