Մոսկվան ողջունում է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը՝ հիշեցնելով եռակողմ ձևաչափը

Ռուսաստանը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը «համատեղ սահմանին», այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նաև ասել է, թե տրանսպորտային կապերը ապաշրջափակեու փոխվարչապետերի մակարդակով եռակողմ խմբի աշխատանքների ձգձգումները դեմ են տարածաշրջանի երկրների, «այդ թվում՝ Հայաստանի շահերին»։

Նոյեմբերի 30-ին Ղազախ-Իջևան հատվածում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարներն ու անդամները։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել հանդիպումների կազմակերպչական հարցերի շուրջ։