Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ թե՛ ուղիղ, թե՛ տեսակապով, թե՛ դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։
«ՌԻԱ Նովոստի»-ի ճշտող հարցին՝ արդյո՞ք կան խոսակցություններ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորը պատասխանել է․ - «Մենք այդ մասին չենք խոսում և չենք մտածում։ Մենք մտածում ենք այն մասին, որպեսզի մեր հարաբերությունները լինեն հագեցած իրական բովանդակությամբ և լինեն ակտիվ»։
Կարասինը միաժամանակ ափսոսանք է հայտնել Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշման կապակցությամբ, նաև հավելել, որ հաշվի են առնում պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքը չլքելու հարցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը՝ առանց Հայաստանի վարչապետիԵրևանը շարունակում է դժգոհել ՀԱՊԿ-ից, սակայն կառույցը լքել դեռ չի պատրաստվում