«Հայաքվե»-ի՝ Արցախի մասին օրենքի նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ․ իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեց:
Քվեարկությունը տեղի ունեցավ 26 կողմ, 57 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Երեկ շուրջ 7 ժամ տևած թեժ քննարկումից հետո ԱԺ պետաիրավական հանձնաժողովն էր բացասական եզրակացություն տվել օրենքի նախագծին։
58 հազար քաղաքացու ստորագրությամբ խորհրդարան հասած նախագիծն առաջարկում է քրեականացել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։
Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր հայտարարեց, որ իրավական որոշակիության տեսանկյունից առկա են խնդիրներ նախագծով առաջարկվող փոփոխություններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեժ քննարկումից հետո ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաքվեի» օրենքի նախագծին