Բաքուն հերքում է Երևանի հայտարարությունը

Բաքուն հերքում է պաշտոնական Երևանի հայտարարությունը, որում Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտում էր ադրբեջանական կողմին բացած կրակի հետևանքով հայ զինծառայողի մահվան համար։

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե Հայաստանի տարածած տեղեկատվությունը «կեղծ է», և նման հայտարարություններով հայկական կողմը իբր մտադիր է «կեղծ լարվածություն առաջացնել սահմանամերձ տարածքներում և գրավել երրորդ կողմի ուշադրությունը»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը դատապարտում է «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել