Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Մահացու կրակոցը Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին է եղել՝ այսօր, ժամը 14։35-ի սահմաններում։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զոհված զինծառայողը Գերասիմ Ավետիքի Առաքելյանն է:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով, ըստ ՊՆ-ի, ընթանում է քննություն:
Բարձրունի համայնքի ղեկավար Արսեն Ալեքսանյանից տեղեկացանք, որ կրակոցները սահմանային դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում միայն ձայներ են լսել։ «Ազատության» տեղեկությամբ՝ զոհված զինծառայողը պայմանագրային էր։