Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի՝ «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող գործողությունները»:
Այս մասին ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ դեկտեմբերի 4-ին Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Առաքելյանը:
«Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի», - նշում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել