Ռուսական կողմը Հայաստանին վճարված 400 միլիոն դոլարի շրջանակում որևէ զենք դեռ չի մատակարարել, խորհրդարանում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում, հայտարարեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
Ըստ պաշտոնյայի՝ զենքի մատակարարման պայմանագիրը դեռ ուժի մեջ է։
«Ազատության» հարցին, թե հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենք ստանալու, Սարգսյանը պատասխանեց. - «Հույս միշտ կա»։
Փոխնախարարը հրաժարվեց մանրամասներ հայտնել ֆրանսիական մատակարարումներից, ասաց պաշտոնական տեղեկատվություններին ավելացնելու ոչինչ չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծը Ֆրանսիայի Սենատում