Մատչելիության հղումներ

Գործող պայմանագրով Մոսկվան մոտ օրերս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին. Սերժ Սարգսյան


Հայաստան - Ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ.
Հայաստան - Ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, 21-ը սեպտեմբերի, 2016թ.

Մոսկվան մոտ ժամանակներս Երևանին կմատակարարի զենքի նոր խմբաքանակ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Հայաստանի նախագահը, մանրամասնելով՝ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի ավելի ուշ՝ բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո:

«Մինչև այս տարվա վերջ մենք դեռ նախորդ պայմանագիրն ենք իրականացնելու, առաջիկա օրերին նոր մատակարարման ենք սպասում և մինչև տարեվերջ կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը», - ասել է Սերժ Սարգսյանը:

2015 թվականի հունիսին ստորագրված պայմանագրով Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական վարկ տրամադրեց՝ ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար:

Շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց նոր պայմանագրին, որով Մոսկվան Երևանին ևս 100 միլիոն դոլարի վարկ է տրամադրում՝ կրկին ռուսական զենք գնելու նպատակով:

«Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիրը, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյաններով, վավերացվի, ինչից հետո արդեն մենք կսկսենք աշխատել ռուս արտադրողների հետ՝ ծրագիրն իրագործելու համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի», - հավելել է Հայաստանի նախագահը:

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG