ՆԱՏՕ-ի շահերից է բխում Կիևին աջակցելը, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն՝ ընդգծելով ՆԱՏՕ-ն պետք է աջակցի Ուկրաինային ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում։
Ընդգծելով, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա շարունակվում է արդեն 22 ամիս՝ Ստոլտենբերգը, մասնավորապես, ասել է․ - «Մենք պետք է պատրաստ լինենք վատ լուրերի։ Հակամարտությունները զարգանում են փուլերով, բայց մենք պետք է աջակցենք Ուկրաինային՝ թե՛ վատ, թե՛ լավ ժամանակներում»։
Գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա խոստովանել է, որ արևմտյան դաշնակիցները չեն կարողացել Կիևին բավարար քանակությամբ զինամթերք մատակարարել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմում ցանկալի արդյունքի չհասնելու հիմնական պատճառ նշել էր սպառազինության պակասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպայում Զելենսկին զինամթերք է խնդրել, ինչպես նաև աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար