«Շվեդիա-ՆԱՏՕ համաձայնագրի վավերացման գործընթացը շարունակվում է», - NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ հրաժարվելով հստակեցնել, թե երբ այն ավարտին կհասցվի։
«Փաստաթուղթը գտնվում է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովում և լիագումար նիստերի օրակարգ մուտք կգործի միայն գլխադասային կառույցում քննարկումների ավարտին», - հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակը։
Նախօրեին Շվեդիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը իրեն խոստացել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին փաստաթուղթը թուրք պատգամավորների կողմից կվավերացվի շաբաթների ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիլստրյոմ․ «Անկարան խոստացել է Շվեդիա-ՆԱՏՕ համաձայնագիրը վավերացնել շաբաթների ընթացքում»