Սկոպյեում Միրզոյան - Բայրամով հանդիպում չի նախատեսվում

Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը և Բորելը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման հարցերըՄիրզոյանն ու Բլինքենը հանդիպել են Սկոպյեում, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման զարգացումները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր է մեկնել Սկոպյե:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը մեկնել է Սկոպյե