Ֆինլանդիան այսօր պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին երկու երկրների միջև սահմանային անցակետը նոյեմբերի 30-ից փակելու մասին։ Այս մասին այսօրվա բրիֆինգում հայտնել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Այսօր, նոյեմբերի 29-ին, Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից մեր երկիրը պաշտոնապես նոտա է ստացել, որը ռուսական կողմին իրազեկում է նոյեմբերի 30-ից ամենահյուսիսային անցակետը փակելու Ֆինլանդիայի իշխանությունների որոշման մասին։ Այդպիսով ռուս-ֆիննական սահմանին կփակվեն բոլոր անցակետերը»,- ասել է Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան կփակի Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը