Ուկրաինան և բալթյան երեք պետությունները բոյկոտելու են այս շաբաթ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք ԵԱՀԿ ամենամյա գագաթաժողովը՝ դրա աշխատանքներին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով։
Լավրովն առաջին անգամ է մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր։
«Ռուսական պատվիրակության մասնակցությունը այս գագաթաժողովին, այն էլ նախարարի մակարդակով, էլ ավելի կխորացնի այն ճգնաժամը, որում հայտնվել է ԵԱՀԿ-ն Մոսկվայի մեղքով», - նշել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ Խորհրդի նիստին, եթե Բուլղարիան ինքնաթիռի համար բացի օդային տարածքը