Մատչելիության հղումներ

Ըստ ռուսական կողմի՝ Սկոպյեում Լավրով-Բլինքեն բանակցություններ չեն լինի


Այս շաբաթ Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հանդիպում տեղի չի ունենա, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի մեկնաբանությունը։

«Վաշինգտոնը հանդիպում չի խնդրել «և հանդիպում չի լինի», - ասել է Ռյաբկովը։

Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հանդիպմանը, եթե Բուլղարիան բացի իր օդային տարածքը ռուսական պատվիրակության համար։

Նա նաև ասել էր, որ որոշ արևմտյան երկրները հանդիպում են խնդրել։

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպյեում։ Հյուսիսային Մակեդոնիայի դիվանագիտական դեպարտամենտի ղեկավար Բուջար Օսմանին ասել է, որ Լավրովի՝ Սկոպյե ժամանելու հարցը դեռևս լուծված չէ։

XS
SM
MD
LG