Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Գազայի հատվածում մարդասիրական հրադադարից հետո ռազմական գործողություններն անպայման կշարունակվեն: Զրույցից հետո նա այդ մասին տեղեկացրել է նաև հայրենակիցներին:
«Կա գաղափար հրադադարի ամեն լրացուցիչ օր ևս տասը պատանդների ազատելու մասին, դա ողջունելի է, բայց ես տեղեկացրել եմ ԱՄՆ նախագահին, որ մենք ի վերջո ամբողջ ուժով վերսկսելու ենք ռազմական գործողությունները: Մեր նպատակներն անփոփոխ են՝ ոչնչացնել «Համաս»-ը, երաշխավորել, որ Գազան երբեք նորից չդառնա սպառնալիք և, իհարկե, ազատել պատանդներին»,- ասել է Նեթանյահուն:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կառույց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չի լինի Իսրայելի համար խաղաղություն կամ անվտանգություն առանց Պաղեստինի պետության». Բորել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի վերջին օրն է. այն երկարաձգելու հնարավորություն կա