«Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) հրադադարի շրջանակներում ազատ է արձակել իսրայելցի և թայլանդցի պատանդների երկրորդ խմբին, հայտնում է Reuters-ը։
Տասներեք իսրայելցի և Թաիլանդի չորս քաղաքացիներ կիրակի օրը ժամանել են Իսրայել՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց: Այդ գործարքը կարճ ժամանակով վտանգված էր Գազայի հատվածին օգնություն մատակարարելու շուրջ վեճի պատճառով:
Ազատ արձակված 13 իսրայելցիներից վեցը կանայք են, իսկ յոթը՝ դեռահասներ և երեխաներ։
«Ազատ արձակված պատանդները ուղարկվում են Իսրայելի հիվանդանոցներ, որտեղ նրանք կմիավորվեն իրենց ընտանիքների հետ», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: