Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի դրոշները

Այսօր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի պետնախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արաբագետի կարծիքով՝ նախագահի այցը Սաուդյան Արաբիա կարող է բեկել երկու պետությունների հարաբերությունները

Տե՛ս նաև այստեղ