Բելառուսական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:
Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ը Մինսկում անցկացված նիստերում օրակարգային հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Հայաստանը ՀԱՊԿ Մինսկի նիստերին չի մասնակցել: Արտգործնախարարությունն այսօր ավելի վաղ հաղորդել է, որ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով մեր պետական շահը. ՓաշինյանԵրևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը․ ՀՀ ԱԳՆՄինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը՝ առանց Հայաստանի վարչապետի