Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակում կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։
Ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ հանդիպմանը նրանք քննարկել են անվտանգության հարցերն աշխարհում և տարածաշրջանում։ Վրաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը շուտով կձևակերպի խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ։
Նրանք քննարկել են նաև տնտեսական ծրագրեր։
Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով Բաքվում է՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական համաժողովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու