Ռուս խաղաղապահները Լաչինի շրջանում ևս մեկ դիտակետ են ապամոնտաժել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Մոսկվան նշում է, որ սեպտեմբերի 19-ից ի վեր ընդհանուր առմամբ 12 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ է փակել։
Ըստ հաղորդման՝ դիտակետերի փակումն իրականացվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգի համակարգի օպտիմալացման շրջանակներում:
«Բաքվի հետ պահպանվում է շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ու մարդասիրական իրավունքի պահպանմանը», - ասված է ՌԴ ՊՆ երեկվա հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահներն ամբողջ զինտեխնիկան Ղարաբաղից «նորոգման համար» ուղարկել են Ռուսաստան