Գերմանիայի կառավարությունը 84,6 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես դրամաշնորհներ ու վարկեր։ Այսօր այդ մասին Երևանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի տնտեսական զարգացման ու համագործակցության պետքարտուղար Նիլս Անենը։
Վերջինիս խոսքով՝ դա հստակ ազդանշան է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան ու Հայաստանը համագործակցության նոր ուղի են բացում։ «Հայաստանը կրկին ապացուցել է, որ հանձնառու է ժողովրդավարությանը, ժողովրդավարական հասարակությանը», - ընդգծել է Գերմանիայի պետքարտուղարը։
Երևանում երկու երկրների միջկառավարական երկօրյա բանակցություններ են անցկացվել։
Տե՛ս նաև այստեղ