Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԳ նախարարը չի մասնակցի նոյեմբերի 22-ի ՀԱՊԿ նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ շաբաթ առաջ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել, որ չի մասնակցելու ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետը չի մասնակցի ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին