Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել, հայտնում է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգման շտաբը։
Գերատեսչության տվյալներով՝ 94 մարմին է վերադարձվել Ուկրաինա։ Ռուսաստանին, ըստ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևի, վերադարձվել է 80 մարմին։
Փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտի մի շարք կառույցների մասնակցությամբ:
Վերջին անգամ Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինվորների դիեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին։ Այն ժամանակ 60 մարմին վերադարձվել է Ռուսաստան, 64 մարմին՝ Ուկրաինա։ Հոկտեմբերի 6-ին Մոսկվան և Կիևը նաև մի քանի գերիների փոխանակում են իրականացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել