Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Այս մասին հաղորդում է idrw.org (Indian Defense Research Wing) պորտալը:
Հաղորդագրության համաձայն՝ MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: 155 միլիմետր/39 տրամաչափի թնդանոթով, քարշակող 4 անիվներով համակարգը բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, «կրակել և փախչելու» կարողությունները այն դարձնում են ունիվերսալ և ահեղ զենք մարտական ժամանակակից սցենարներում, նշված է հաղորդագրությունում:
«Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, ինչով Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, և 2022 թվականի սեպտեմբերին Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրվել», - փոխանցում է հնդկական պարբերականը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը չի հերքում կամ հաստատում հնդկական հակադրոնային համակարգեր ձեռք բերելու տեղեկությունը«Երևանը հնդկական սպառազինության նոր խմբաքանակ է գնում»․ Еurasian TimesՀնդկաստանը մտածում է Հայաստանին զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին. The Economic TimesԲաքուն Հնդկաստանի կառավարության ներկայացուցչին ակնկարկել է Հայաստանին զենք մատակարարելու «սպառնալիքների» մասին