Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր Բաքվում ընդունել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետական նախարար Անուպրիյա Պատելին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ասադովը ակնարկել է, որ Դելիի կողմից Երևանին զենք մատակարարելը «սպառնալիքներ է ստեղծում»։
«Նման զգայուն պահին հայկական կողմին ակտիվ զինելը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- հայտարարել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։
Ասադովը համոզմունք է հայտնել, որ «առկա են բոլոր պայմանները» Երևանի և Բաքվի միջև խաղաղության կնքման համար։