«Եթե Գազայում հրադադար հաստատվի, Թուրքիան կանի ամեն անհրաժեշտը` Իսրայելի կողմից հասցված վնասը փոխհատուցելու համար», - այսօր, Գերմանիայից հայրենիք վերադարձի ճանապարհին, օդանավում զրուցելով իրեն ուղեկցող լրագրողների հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ջանքեր կգործադրենք Գազայի տուժած ենթակառույցները, այդ թվում՝ ավերված դպրոցները, հիվանդանոցները, ջրամատակարարման համակարգը վերականգնելու ուղղությամբ», - А-Haber հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազա կոչվող վայրն այլևս գրեթե չկա, այնտեղ ամեն ինչ ավերված է»․ Էրդողանը՝ Շոլցին