Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Իրանին զգուշացրել է Գազայի ճգնաժամի տարածմանը նպաստելու հետևանքների մասին


Շվեյցարիա - Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Կատրին Կոլոննան, Ժնև, 17-ը նոյեմբերի, 2023թ., արտապատկերում Nournews կայքից
Շվեյցարիա - Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Կատրին Կոլոննան, Ժնև, 17-ը նոյեմբերի, 2023թ., արտապատկերում Nournews կայքից

Ժնևում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Կատրին Կոլոննայի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:

Երկու նախարարները կարծիքներ են փոխանակել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել տարբեր մակարդակներով համատեղ խորհրդակցությունները։

Ըստ Կոլոննայի, նա զգուշացրել է իրանցի պաշտոնակից Աբդոլլահիանին, որ Իրանը մեծ պատասխանատվություն կկրի, եթե նպաստի Գազայի հակամարտության տարածմանը Մերձավոր Արևելքում։

«Մենք իրանցիներին հասկանալ ենք տվել, որ Գազայում հակամարտության ընդլայնումը ոչ մեկին ոչ մի օգուտ չի բերի, և Իրանը զգալի պատասխանատվություն է կրելու», - ասել է Կոլոննան։

Փարիզի ցանկացել է երկու նախարարների հանդիպումը կազմակերպել, քանի որ ձգտում է կանխել Իսրայելի և Լիբանանում տեղակայված՝ Իրանի կողմից աջակցություն ստացող «Հըզբոլա» շիա մահմեդական զինյալների հնարավոր լայնածավալ բախումը:

XS
SM
MD
LG