Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գերատեսչության ղեկավար կազմի մի շարք այլ ներկայացուցիչների հետ, այսօր ստուգել է ՀՕՊ զորքերի մարտական պատրաստության աստիճանը։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան զինվորականները անակնկալ այցով ժամանել են Հակաօդային պաշտպանության զորքերի զորամասերից մեկը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, ստուգայցի ընթացքում զորամասի անձնակազմը գործնական կրակային վարժանքներ է իրականացրել՝ «հաջողությամբ հայտնաբերելով և ոչնչացնելով պայմանական հակառակորդի օդային թիրախները»։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նաև տեսանյութ են հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Երևանի՝ ադրբեջանական կողմի կրակոցից ՊՆ զինծառայող է վիրավորվել, Բաքուն հերքում է