«Գազայում այսօր մասնակիորեն վերականգնվել են հեռախոսակապն ու ինտերնետը», -հաղորդում է АP գործակալությունը։
Ավելի վաղ հեռահաղորդակցության ամբողջական դադարեցումը ստիպել էր ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներին դադարեցնել իսրայելական հարձակման ենթարկվող Գազայի բնակչությանը օգնության տրամադրումը։
Սրան զուգահեռ ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են՝ աստիճանաբար տեղափոխվելով հատվածի հարավային շրջան։
Իսրայելի բանակը այսօր ռմբակոծել է Գազայի հարավում գտնվող Խան-Յունիսի քաղաքի բնակելի շենքերից մեկը, ինչի հետևանքով 26 խաղաղ բնակիչ է զոհվել, АP-ին հայտնել է Խան-Յունիսի հիվանդանոցի բժիշկներից մեկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազա կոչվող վայրն այլևս գրեթե չկա, այնտեղ ամեն ինչ ավերված է»․ Էրդողանը՝ Շոլցին